Հայկական մաթեմատիկական միությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է ՀՄՄ 8-րդ տարեկան գիտաժողովը՝ նվիրված ակադեմիկոս Արտաշես Շահինյանի ծննդյան 110-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա 2016թ.-ի մայիսի 30-ից հունիսի 1-ը::
Կազմկոմիտե` Տ. Հարությունյան (նախագահ), Լ. Գևորգյան, Ա. Բաբայան, Ս. Ռաֆայելյան, Ս. Հարությունյան, Վ. Սահակյան, Մ. Հարությունյան, Ս. Դավիդով, Հ. Մկոյան, Ա. Մարգարյան
Թեզիսներն ուղարկել amu@ysu.am հասցեով մինչև մայիսի 1-ը, երկու էջից ոչ ավել ծավալով, LaTeX ձևաչափով: Թեզիսի նմուշը կարելի է գտնել հետևյալ հասցեով: