Միավոր շրջանի վրա Հաուսդորֆ-Բերեզինի օպերատորների դասի մասին
ՀՄՄ-ի հերթական նիստը տեղի կունենա 02.12.2019 ժամը 17.00-ին ( ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետ, լսարան` 241): Զեկուցող՝ պրոֆ. Ալեքսեյ Կարապետյանց, Հարավային Դաշնային Համալսարան, Դոնի Ռոստով, ՌԴ: Թեման՝ Միավոր շրջանի վրա Հաուսդորֆ-Բերեզինի օպերատորների դասի մասին
Աբստրակտ. Ներմուծվում և ուսումնասիրվում է միավոր շրջանի վրա Հաուսդորֆ-Բերեզինի օպերատորների մի դաս Հաարի չափով Լեբեգի p-տարածություններում: Քննարկվում են այդ օպերատորների մի շարք հանրահաշվական հատկություններ և ապացուցվում են բավարար պայմաններ, իսկ որոշ դեպքերում նաև անհրաժեշտ պայմաններ այդ օպերատորների սահմանափակության վերաբերյալ: [Համատեղ աշխատանք կատարված պրոֆեսորներ Կ.Ժուի և Ս.Սամկոյի հետ:]