2014 թ հունիսի 5-ին կայացավ ՀՄՄ-ի հերթական նիստը, որտեղ լսվեց պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի զեկուցումը “Կավարների բազմաձևությունների գերնույնություններով հանրահաշիվներ” թեմայով:
Զեկուցման մեջ դասակարգվում են կավարների դասական բազմաձևությունների գերնույնությունները: Բնութագրվում են այդ գերնույնություններին բավարարող հանրահաշիվները և ենթաուղիղ վերլուծություն չունեցող հանրահաշիվները: Ապացուցվում են կառուցվածքային թեորեմներ: Ֆունկցիոնալ ներկայացումների միջոցով բնութագրվում են այդ գերնույնություններին բավարարող բազմաձևությունների վերջավոր ծնված ազատ հանրահաշիվները: Կատարվում է անդրադարձ հետևյալ հեղինակներին առնչվող աշխատանքներին. A. Church, A.I.Maltsev, V.D.Belousov, G.Bergman, W.Taylor, M.Ginsberg, M.Fitting, H.Priestley, J.D.H.Smith, A.B.Romanowska, R. Schauffler, B.I.Plotkin, E.Graczynska, D.Schweigert, S.Wismath, R.Poshel, J.Koppitz, K.Denecke, J.Aczel, R.Padmanabhan, P.Penner, L.Polak, G.Paseman.