Ապրիլի 11, 2013, ՀՄՄ հերթական նիստւմ ելույթ է ունեցել Վիկտոր Արզումանյանը (Մաթեմատիկայի Ինստիտւտ) “Էրգոդիկ Ձևափոխությունների Ինվարիանտներ” թեմայով. Զեկույցում տրված է էրգոդիկ տեսությանը հակիրճ ներածություն և ձևակերպված է իզոմորֆիզմի հիմնահարցը, նշելով տարբեր բնույթի ինվարիանտներ (խառնում, սպեկտրալ, էնտրոպիա). Ներմուծված է էրգոդիկ ձևափոխության հանրահաշվական տիպի գաղափարը (ինչպես համապատասխան ֆակտորի տիպ) և ցույց է տրված նրա անկախությունը էնտրոպիայից:
Կես ժամ մինչ այդ զեկուցումը, Միության Վարչությունը քննարկել է Mirimanoff Prize մրցանակի կանոնադրությունը: Մրցանակի հիմնադրումը կոչված է հավերժացնել հայազգի հայտնի գիտնական Դմիտրի Միրիմանովին (1861-1945), որը ապրում և ստեղծագործում էր Շվեյցարիայում: Հատուկ հանդիսավոր նիստ էր կազմակերպված նրա 150 տարվա հոբելյանին, տես այստեղ.