Հայկական մաթեմատիկական միությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է ՀՄՄ 7-րդ տարեկան գիտաժողովը՝ նվիրված պրոֆեսոր Հայկ Բադալյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա 2015թ. հունիսի 23-ից 25-ը:
Կազմկոմիտե` Ա. Բադալյան, Լ. Գևորգյան, Ա. Թասլաքյան, Գ. Խաչատրյան, Խ. Խաչատրյան, Ռ. Համբարձումյան, Մ. Հարությունյան, Ս. Հարությունյան, Տ. Հարությունյան (նախագահ), Հ. Ղազարյան, Ա. Մարգարյան, Հ. Մկոյան, Յու. Մովսիսյան, Ս. Ռաֆայելյան, Ա. Սահակյան, Վ. Սահակյան
Թեզիսներն ուղարկել amu@ysu.am հասցեով մինչև մայիսի 25-ը, երկու էջից ոչ ավել ծավալով, LaTeX ձևաչափով: Թեզիսի նմուշը կարելի է գտնել հետևյալ հասցեով: