Պատմություն

Հայ  մաթեմատիկոսները սկսել են ձևավորել  մաթեմատիկական միություն  դեռևս Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1920 թվականին, որի  կազմակերպիչը  և առաջին նախագահն է եղել Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր  Երվանդ  Կոգբետլյանցը:

Կոգբետլյանցի Ֆրանսիա տեղափոխվելուց հետո միության աշխատանքները որոշակիորեն թուլանում են, և նորից ակտիվանում  1940-1950-ական  թվականներին՝ շնորհիվ  ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Մխիթար Ջրբաշյանի և Սերգեյ Մերգելյանի:

1991թ. Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո, մի խումբ  երիտասարդ  մաթեմատիկոսների ջանքերով  ՛՛Հայկական մաթեմատիկական միությունը՝՝  գրանցվում է  նորանկախ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, ընտրվում  է խորհուրդ և նախագահ:

Պայմանվորված պատմանկան հանգամանքներով, Հայաստանում մաթեմատիկայի հետ կապված գիտնականները ցրված են ողջ աշխարհով: Ոմանք ստացել են մասնագիտական կրթություն արտասահմանում, սակայն աշխատում են այստեղ: Այլոք, որոնք աճել են որպես հետազոտողներ Հայաստանում, աշխատում են այլ երկրներում: Մեկ այլ խմբի անդամները  թե ձևավորվել են որպես մաթեմատիկոսներ արտասահմանում, թե աշխատում են այնտեղ, սակայն իրենց ավանդն են ներդնում մեր գիտության զարգացման գործում:  Ահա այս պատճառներով  մասնագիտական համախմբման համար ընտրվել է «միություն» անվանումը:

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին համագումարը տեղի է ունեցել 1991, մայիսի 18-ին: Դա մի ժամանակշրջան էր, ընկած անկախության հռչակման 1990 թ. օգոստոսի 23, առաջինը ոչ-Բալթյան Խորհրդային հանրապետույուններից և ԽՍՀՄ կազմաքանդման 1991 թ. դեկտեմբերին:

Հանրապետության համարյա բոլոր մաթեմատիկոսները հավաքվել էին Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում և քննարկում էին կազմակերպչական և այլ հրատապ հարցեր:

Ընդունվեց ՀՄՄ կանոնադրությունը և ընտրվեց ղեկավար մարմինը:

ՀՄՄ նախագահ ընտրվեց պրոֆ. Ալեքսանդր Թալալյանը, որը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն էր այդ ժամանակ:

Խորհրդի կազմում ընտրվեցին՝

Սերգեյ Անտոնյանը, Սամվել Ապրեսյանը, Նորայր Առաքելյանը, Վիկտոր Արզումանյանը, Գրիգոր Բարսեղյանը, Բագրատ Բատիկայնը, Գեղամ Գևորգյանը, Նորայր Ենգիբարյանը, Վանիկ Զաքարյանը, Ալեքսանդր Թալալյանը, Սարգիս Հակոբյանը, Հրաչիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Ֆելիքս Հարությունյանը, Հայկ Ղազարյանը, Վալերի Մարտիրոսյանը, Վարդան Մարտիրոսյանը, Յուրի Մովսիսյանը, Կարեն Յաղջյանը, Վլադիմիր Յավրյանը, Բորիս Նահապետյանը, Ռոմեն Շահբաղյանը, Ֆայզո Շամոյանը, Շվայց Սահակյանը, Սոկրատ Սիմոնյանը, Աշոտ Վաղարշակյանը, Վիկտոր Օհանյանը:

Վերստուգիչ հանձնաժողովում ընտրվեցին՝ 

Ռաֆայել Արամյանը, Արթուր Ավետիսյանը, Ռոբերտ Դավթյանը, Աշոտ Կակոսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Երվանդ Մկրտչյանը, Բորիս Սահակյանը:

Մայիսի 24-ին երկու փոխ նախագահներ և գործադիր մարմին ընտրվեցին խորհրդի կազմից: Փոխ նախագահներ՝ Բորիս Նահապետյան, Գեղամ Գևորգյան:

Վարչություն՝ Վիկտոր Արզումանյան (քարտուղար), Նորայր Ենգիբարյան, Հայկ Ղազարյան, Վարդան Մարտիրոսյան, Ռոմեն Շահբաղյան, Վիկտոր Օհանյան (գանձապահ) :

Խորհրդի այս նիստը եղավ վերջինը: Հետագայում ՀՄՄ ընթացիկ ղեկավարությունը իրականցնում էր Վարչությունը: Հաջորդ համագումարում խորհրդի կազմը կրճատվեց և ղեկավարությունը վերապահվեց գործադիր մարմնին:

Հայկական  մաթեմատիկական միությունը պաշտոնապես գրանցվել է Հայաստանի հանրապետության Արդարադատության նախարարությունում 1991 թ. հուլիսի 10-ին:

ՀՄՄն Միջազգային մաթեմատիկական միության անդամ է 1993 թվականից, իսկ 2016 թվականից Եվրոպական մաթեմատիկական միության անդամ է: ՀՄՄ-ն նաև ՞Մետաքսի ճանապարհ՞ մաթեմատիկական կենտրոնի 12 անդամներից մեկն է, որը կազմավորվել է 2016թվականին Չինաստանի Գիտության և Տեխնոլոգիաների նախարարության հովանավորությամբ:

Սկսած 2001 թվականից ՀՄՄ-ի երեք անդամների (պրոֆ. Ա.Բասմաջիան, պրոֆ. Յու.Մովսիսյան, պրոֆ. Վ.Փամբուկչյան ) ջանքերով ստեղծվել է Էմիլ Արթինի անվան ՀՄՄ-ի տարեկան երիտասարդական մրցանակ մաթեմատիկայից (US $1.000), որին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության Բուհերի ուսանողները, այնպես ել դրանց շրջանավարտները: Մրցանակի արդյունքները հրապարակվում են նաև ԱՄՆ-ի Մաթեմատիկական ընկերության տեղեկագրում:

Մի քանի տեղեկաթերթեր են հրատարակվել ոչ մեծ տպաքանակով: Բոլոր պահպանված օրինակների բովանդակությանը կարելի ծանոթանալ այստեղ:

Ստորև նշված են ՀՄՄ բոլոր համագումարների և ընտրված նախագահների ցուցակը

  • 1991, Ալեքսանդր Թալալյան
  • 1994, Նորայր Առաքելյան
  • 1997, Ռուբեն Համբարձումյան
  • 2001, Նորայր Ենգիբարյան
  • 2004, Հրաչիկ Հայրապետյան
  • 2011, Տիգրան Հարությունյան
  • 2017, Յուրի Մովսիսյան

ՀՄՄ ներկա պաշտոնատար անձանց ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: