Անդամակցություն

Համաձայն կանոնակարգի, ՀՄՄ անդամակցությունը մատչելի է բոլոր մասնագետներին, որոնք բաժանում են ՀՄՄ գաղափարները և նպատակները, պատրաստ են նպաստել մաթեմատիկական գիտելիքների տարածմանը Հայաստանի Հանրապետությունում  և  Սփյուռքի կրթօջախներում: Կանոնադրական գործունեությունը (կանոնավոր հանդիպումների, համաժողովների կազմակերպում, հրատարակչական աշխատանքներ, մրցանակներ, միջազգային կազմակերպություների անդամավճարներ և այլն ) պահանջում են որոշակի նյութական միջոցներ: Տեսականորեն դրանք պետք է գոյանան տարեկան անդամավճարներից: Ներկայումս մենք դա ի վիճակի չենք անել: Օրինակ, ՀՄՄ անդամավճարը Միջազգային մաթեմատիկական միությանը մուծում է Մաթեմատիկական ուսումնասիրության հիմնադրամը: Մեր նախաձեռնությունների մի մասը (պարբերական գիտական հրատարակություններ, Եվրոպական մաթեմատիկական միության անդամակցություն, երիտասարդ մաթեմատիկոսների դրամաշնորհներ և այլն) առայժմ հնարավոր չէ իրականացնել: Այս պարագայում մենք ցանկանում ենք բարելավել տարեկան անդամվճարների հավաքը: Սա անդամների վերագրանցման գործընթացի նախաձեռնման պատճառներից մեկն է:

Միության գործունեության բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ, ինչպես նաև նկատված բացթողումների շտկմանը միտված քննադատությունը մեծապես քաջալերվում է և հաշվի կառնվի ապագայում:

Դուք կարող եք լրացնել անդամ դառնալու ձևը առցանց:

ՀՀ բնակիչների համար տարեկան անդամավճարի չափը ենթադրվում է 5 000 AMD, որը կարող է փոխանցվել ստորև նշված առաջին հաշվին կամ ՀՄՄ ձեր հաստատության ներկայացուցչին, ՀՄՄ ատենապետին փոխանցելու համար:

Արտասահմանում աշխատող անդամների համար այն ենթադրվում է US $50-ին համարժեք, որը կարող է փոխանցվել ստորև նշված երկրորդ հաշվին կամ, հնարավորության դեպքում, ուղղակի ՀՄՄ գանձապահին:

“Տարեկան” վերաբերվում է ակադեմիական տարուն (սկսվող Սեպտեմբերին):
Անդամավճարները և նվիրատվությունները  չեն սահմանափակվում (ինչպես վերևից, այնպես էլ ներքևից): Եթե վճարը գեռազանցում է տարեկան ենթադրվող գումարը, տարբերությունը դիտարկվում է որպես նվիրատվություն, և հրապարակվում է հատուկ ցուցակում: Անշուշտ, բարերարների անունները, իրենց ցանկությամբ, կարող են մնալ անհայտ:

Հաշիվ I (դրամային):
Ամերիաբանկ ՓԲԸ
Հաշվետեր Հարությունյան Տիգրան Ներսեսի
Հաշվեհամար 1570015294920100
Հաշիվ II (տարադրամային):
INTERMEDIARY CITIBANK NA, NEW YORK
SWIFT: CITIU33
BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN
SWIFT: ARMIAM22
BENEFICIARY’S ACCOUNT 15700 15294920101
ACCOUNT  HOLDER NAME:  TIGRAN HARUTYUNYAN