ՀՄՄ VIII համագումար

Հունիսի 5-ի ՀՄՄ-ի Խորհրդի որոշմամբ,   ՀՄՄ-ի հերթական  VIII համագումարը նախատեսված է ս.թ. հոկտեմբերի 6-ին: Առաջիկա երեք տարվա համար կընտրվեն Նախագահ, երկու փոխնախագահներ, Խորհրդի ու Վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմերը:
ՀՄՄ-ի բոլոր անդամները իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու Միության բոլոր օրգաններում:

ՀՄՄ-ի 2014 Տարեկան Համաժողովը, տեղի կունենա հոկտեմբերի 4-5 (շաբաթ և կիրակի օրերը): Անձինք, որոնք մտադիր են զեկուցել Համաժողովին (սովորաբար ոչ ավելի, քան 20 րոպե) պետք է մինչև հուլիսի 15-ը ուղարկեն դրա մասին ծանուցում ՀՄՄ-իպաշտոնական E-հասցեին (amu@ysu.am): Նախատեսված է հրապարակել զեկույցների ամփոփագիրք (յուրաքանչյուրը ոչ ավելի, քան երկու Էջ): Անգլերեն LATEX ձևաչափով տեքստը խնդրում ենք ներկայացնել մինչև սեպտեմբերի 10-ը, օգտագործելով ձևանմուշը:

Այս գրառումը էր տեղադրվել է Նորություններ. Bookmark the permalink.