Ալեքսանդրյան ՀՄՄ Տարեկան նստաշրջան 2013

Սկիզբ՝ մայիսի 29, 2013 թ,
Ավարտ՝ հունիսի 1, 2013 թ,

Երևանի պետական համալսարան:

Տարեկան գիտական նստաշրջանը նվիրված էր հայտնի հայ մաթեմատիկոս Ռաֆայել Ալեքսանդրյանի (1923-1988) հիշատակին, որի 90-ամյակը լրանում է այս տարի:

Գիտաժողովը սկսվել էր հուշ-նիստով, որի ընթացքում  պրոֆեսոր Ալեքսանդրյանի գործընկերները, աշակերտները և բարեկամները կիսեցին իրենց հուշերը կապված այս ականավոր գիտնականի և մանկավարժի հետ:

Գիտական զեկուցումները վերաբերում էին մաթեմատիկայի բոլոր այն բնագավառներին, որոնք մաթեմատիկական միության անդամների հետաքրքրությունների շրջանակներում են:

Կազմակերպչական կոմիտե՝
Վ. Արզումանյան, Ռ. Բարխուդարյան, Լ. Գևորգյան, Ս. Դալալյան, Գ.  Հակոբյան, Տ. Հարությունյան, Հ. Ղազարյան, Յու. Մովսիսյան, Ա. Սահակյան, Վ. Սահակյան, Վ. Օհանյան

Գիտաժողովի ազդագիրը կարելի է գտնել այստեղ:

Զեկուցման թեզիսները, ոչ ավելի քան երկու էջ ծավալով, պատրաստված LaTex համակարգով պետք է(ր) ուղարկել amu@ysu.am հասցեով մինչև 2013 թ. մայիսի 10-ը:

Թեզիսի նախատիպը գտնվում է այստեղ:

Գիտաժողովի որոշ դրվագներ պատկերված են այստեղ:

Նախորդ գիտական նստաշրջան 2012-ը նվիրված էր մեծահռչակ հայ մաթեմատիկոս, տիեզերագետ և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու 1400 ամյակին, որը ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշումով նշվել է ամբողջ աշխարհում:

Այս գրառումը էր տեղադրվել է Գիտաժողովներ, Նորություններ. Bookmark the permalink.