Միությունը հիմնադրվել է 1991 թ. և նույն տարում գրանցվել է Արդարադատության նախարարությունում: Միության գլխավոր նպատակն է նպաստել մաթեմատիկական գիտելիքների զարգացմանը և տարածմանը Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադիրները համարում են, որ դրան հասնելու հիմնական միջոցը  հանրապետության պրոֆեսիոնալ մաեմատիկոսների և այն արտասահմանյան մասնագետների ջանքերի զուգորդումն է, որոնք Հայաստանի հետ կապված են ծագմամբ կամ ցանկություն են հայտնել նպաստել մաթեմատիկայի զարգացմանը մեր երկրում:

Ոչ պակաս կարևոր էր մեր մասնագետների ինտեգրումը մաթեմատիկոսների միջազգային հանրության կազմում: Որպես առաջին քայլ այն արտացոլվեց Մաթեմատիկական Միջազգային Միության անդամակցությամբ: ՀՄՄ հովանու ներքո գործում են հանձնաժողովներ, որոնցից կարևորագույնը ուսուցման ծրագրերի, դասավանդման մեթոդների և կրթական համակարգում օգտագործվող դասագրքերի որակի վերահսկմամբ զբաղվող կրթության հանջնաժողովն է:

Գործունեության  կարևոր բաղադրիչներից մեկն է համաժողովների կանոնավոր անցկացումը, որոնք ամբիոն են տրամադրում ինչպես մեր մաթեմատիկոսներին, այնպես էլ արտասահմանյան ականավոր մասնագետներին և նպաստում են մտահորիզոնի ընդարձակմանը և մեր գիտնականների փոխընկալմանը:

 ՀՄՄն պարբերաբար կազմակերպում է թեմատիկ և ընդհանուր գիտաժողովներ: